Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Լոռու մարզի «Դսեղի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մաթեմատիկայի (21 ժ )ուսուցչի թափուր տեղի համար:

Հայտարարություններ

Մեկնարկեց նոր` 2017 – 2018 ուսումնական տարին:
Դսեղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենությունը շնորհավորում է դպրոցի ուսուցչական կոլեկտիվի, աշակերտության, ծնողների նոր ուսումնական տարին, մաղթելով, որ այն լինի գիտելիքների շարունակական հարստացման, մայրենիի անաղարտացման և հոգևոր զարգացման մի նոր մեկնարկ:
Շնորհավորանքներ նաև այն շրջանավարտներին, ովքեր սեպտեմբերի 1 – ին ոտք դրեցին իրենց կրթող հաջորդ օրրանը:

Նորություններ

Ապրիլի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի առաջին մրցանակաբաշխությունը եւ ֆոտոցուցահանդեսը, որին ներկա էին մեր դպրոցի աշակերտներ Հովիկ Վանյանը, Ստելլա Ավետիքյանը և Անի Ղուլինյանը: Անի Ղուլինյանը «Իրական կյանքը լավագույնս արտացոլելու համար» ստացավ հատուկ մրցանակ:

Նորություններ

Ուրախությամբ և հպարտությամբ պետք է նշել դպրոցի ևս մեկ հաջողություն:
Աշխարհագրության օլիմպիադայի հանրապետական փուլի մասնակից մեր դպրոցի սան, 10 – րդ դասարանի աշակերտուհի Անի Ղուլինյանը աչքի ընկավ իր գիտելիքներով և խրախուսվեց ՀՀ ԿԳՆ գովասանագրով :

Նորություններ

“Տարվա լավագույն ուսուցիչ” մրցույթին մասնակցելու համար առարկայական մասնախմբերի ներկայացրած թեկնածուներից որպես մարզային փուլի մասնակից հանձնաժողովի կողմից ընդունված կարգով ընտրվեց հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Անթառամ Աբովյանը:
Նա դպրոցի տնօրենի կողմից արժանացավ խրախուսանքի (պատվոգիր, հուշանվեր):

Նորություններ

Ի ուրախություն մեզ, առարկայական օլիմպիադաների մարզային փուլի արդյունքները ցույց տվեցին, որ ունենք հանրապետական օլիմպիադայի մասնակից աշակերտ` աշխարհագրությունից:

Նորություններ


2017 թ.մարտի 24 – ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանը անցկացնելու է «Եղիշե Չարենց — 120» խորագրով ասմունքի մրցույթ` նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 120 – ամյակին:
Մրցույթին կարող են մասնակցել IX – XII դասարանների աշակերտները:
Հայտը կարելի է ուղարկել մինչև ս.թ. մարտի 23 – ը:

Հայտարարություններ


Ուրախությամբ և հպարտությամբ նշում ենք, որ Դսեղի Հ. Թումանյանի անվան միջն. դպրոցի երկու ուսուցիչներ`Անթառամ Աբովյանը (հայոց լեզու և գրականություն) և Նարինե Ափիցարյանը (ինֆորմատիկա) ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանով ստացել են ուսուցիչների որակավորման առաջին աստիճանի տարակարգ:
Տնօրինությունը և ուսուցչական կոլեկտիվը ի սրտե շնորհավորում է նրանց, մաղթում առողջություն իրենց հայրենանվեր և դժվարին գործը նոր եռանդով շարունակելու համար:

Հայտարարություններ

Ըստ առարկայական օլիմպիադաների արդյունքների «Կենսաբանություն» առարկայից երկու (12 – րդ դասարան) և «Աշխարհագրություն» առարկայից երեք աշակերտ (10 – րդ դասարան) հաղթահարելով շեմը անցել են մարզային փուլ:

Նորություններ

Ավ․ Իսահակյանի տուն֊թանգարանը արդեն երկրորդ անգամ սկսում է համակարգչային անիմացիոն «Դե անիմացրու՛» մրցույթը։ Մրցույթի թեման Ավ․ Իսահակյանի ընտրված ստեղծագործություններն են։
Մրցույթի մանրամասները ներկայացված են հետևյալ ՝ հղմամբ

Հայտարարություններ